Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Հարկային ստուգումների շնորհիվ 2019թ.–ից հանրապետությունում կաճի նվազագույն կենսաթոշակը։ Բայց առայժմ չեն լուծվել խոշոր արդյունաբերական նախագծերի հետ կապված հարցերը։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

2018թ.–ին Հայաստանի տնտեսական կյանքը պակաս առատ չէր իրադարձություններով, քան քաղաքականը։ Իսկ որքանո՞վ էին այդ իրադարձություններն օգտակար եղան հասարակությանը։ Sputnik Արմենիան հայացք է նետում անցնող տարվա տնտեսության վրա։

Հարկային և կենսաթոշակային բարեփոխումներ

Մենք որոշեցինք գլխավոր իրադարձություն անվանել ամենաթարմը` բազմաքայլ «հարկային մանևրի» նախագիծը։

Հուլիսի 1–ից 1974թ.–ին և ավելի ուշ ծնված Հայաստանի բնակիչները սկսել են կուտակային հատկացումներ վճարել մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների անձնական հաշիվներին։ 2014թ.–ի հուլիսից այդ վճարումները (5 տոկոս) կատարել են միայն պետական հատվածի աշխատողները։ Եվս 5 տոկոսը նրանց փոխարեն վճարել է պետությունը։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Հիմա մեզ սպասվող ծերության տարիների համար գումար ենք կուտակելու բոլորս (կրկնեմ, եթե մենք ծնվել ենք 1974թ–ին կամ ավելի ուշ)։ Սակայն կառավարությունը որոշել է ամեն դեպքում թեթևացնել հարկային բեռը. հատկացումները 5 տոկոսից կրճատել են մինչև 2,5 տոկոս, իսկ պետությունն արդեն կվճարի ոչ թե 5, այլ 7,5 տոկոս։ Արդյունքում մեր կենսաթոշակային հաշիվների վրա «կնստի» մեր աշխատավարձի 10 տոկոսը։

Հարկային օրենսդրության փոփոխման հիմքում արդար հարկման մեխանիզմի ներդրումն է.Արման Պողոսյան

Հետագայում կենսաթոշակային վճարումները նորից կբարձրացնեն մինչև 5 տոկոս, բայց, որպեսզի մեր եկամուտները դրանից չնվազեն, կկրճատվի եկամտահարկը։ Հիմա այն կազմում է 23 տոկոս մինչև 150 հազար դրամ աշխատավարձի դեպքում, 28 տոկոս` 150 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում, 36 տոկոս` 2 միլիոնից բարձրի դեպքում։ Հիմա առաջարկում են 23 տոկոս հարկ սահմանել բոլոր դեպքերի համար, իսկ երեք տարի անց` նվազեցնել մինչև 20 տոկոս։ Եկամտահարկը (բիզնեսի համար) 20 տոկոսից կնվազի մինչև 18 տոկոս։

Այստեղ ցանկանում են ևս մի դրական արդյունքի գալ։ Շահութահարկը և շահաբաժինը (18 տոկոս+5 տոկոս) հավասար կլինի եկամտահարկին (23 տոկոս)։ Դա ստվերային աշխատանքի դեմ պայքարի միջոցներից է։ Եթե շահութահարկը ցածր է եկամտահարկից, ինչպես հիմա, բիզնեսի համար ավելի ձեռնտու է չգրանցել մեր աշխատավարձերը հաշվետվության մեջ, այդ փողերը մտցնել շահույթի մեջ և դրանից վճարել 20 տոկոս 23 կամ 28 տոկոսի փոխարեն։ Իսկ եթե եկամտահարկը նույնքան լինի, որքան շահութահարկը, բիզնեսի մոտ այս շահագրգռվածությունը կվերանա։

Իհարկե, կա նաև ստվերային զբաղվածության ավելի ծեծված կողմը. բիզնեսն ընդհանրապես չի ցանկանում հարկեր վճարել, ուստի օրինագիծը չի լուծի բոլոր խնդիրները, բայց մի մասը` լիովին հնարավոր է։

Այդ և այլ փոփոխությունների նախագիծն արդեն կազմել են և կքննարկեն խորհրդարանում եկող հունվարին։

Թեղուտի պղնձի հանքի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը

Այստեղ մի կծիկի մեջ խճճվել են «Վալեքս» հոլդինգի, Հայաստանի կառավարության, ՎՏԲ բանկի և չինացի ներդրողների խնդիրները։

«Վալեքսը» պարտք է ՎՏԲ–ին, որին էլ անցել է Թեղուտի հանքը։ Հիմա բանկը գնորդ է որոնում։ Առայժմ հասկանալի չէ, թե հետ կգնի արդյոք «Վալեքսը» հանքը. փետրվարից Թեղուտի հանքը չի աշխատում։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Հոկտեմբերից կանգնած է նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանը, իսկ չինացի ներդրողները խոստանում են վերսկսել աշխատանքը և նույնիսկ դուրս բերել նոր մակարդակ։ Հիմա գործարանը թողարկում է չզտված պղինձ, չինացիներն արդեն խոստանում են զտել այն էլեկտրալիզով և ստանալ մաքուր պղինձ։ Դրանից կարելի է արտադրել մետաղալարեր և մալուխներ հենց Հայաստանում, այսինքն` վերածնել նաև մալուխի գործարանը։

Մինչև վերջին ամիսներին Թեղուտում հաշվվում էին ավելի քան հազար աշխատողներ, Ալավերդու գործարանում` մոտ 600։ Նոր նախագծերը կօգնեն ստեղծել հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Առայժմ պարզ չէ, թե որքանով է դրա մեջ շահագրգռված կառավարությունը, և ինչպիսի արտոնությունների հույս կարող են ունենալ ներդրողները։ Եվ ոչ միայն այստեղ, այլ նաև ուրիշ խոշոր արդյունաբերական օբյեկտներում` «Նաիրիտում» և Վանաձորի քիմիական կոմբինատում։

Սակայն առայժմ այս բոլոր այս նախագծերը հեռավոր ապագայի համար են։ Առաջիկա ամիսներին «Վալեքսը» ցանկանում է պահել թեկուզ այն, ինչ ունի և շարունակել գործարանում ձուլել չզտված պղինձը։ Գործարանի աշխատողները կաշխատեն ևս երկու ամիս։ Այդ ընթացքում «Վալեքսը» կփորձի լուծել ներդրողների, բանկի և կառավարության հետ կապված հարցերը։

Գազի սակագնի նվազում, Ռուսաստանի հետ բանակցություններ

Բանակցությունները սկսվել են հոկտեմբերին և կշարունակվեն 2019թ–ին։ Հայկական կողմի խնդիրն է եթե ոչ նվազեցնել գինը, ապա պահել այն 150 դոլարի մակարդակում` խորանարդ մետրի համար։ Հասկանալի պատճառներով բանակցությունների ընթացքի մասին ոչինչ չի հաղորդվում։ Մինչև դրանց ավարտը գինը չի փոխվի։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Միաժամանակ, տարվա ընթացքում գները նվազել են անապահով ընտանիքների համար։ Այդ մասին որոշում կայացրել են հենց օպերատորները` ռուսական «Գազպրոմ Արմենիան» և «Տաշիր գրուպը»։ Հուլիսի 1–ից անապահով ընտանիքները էլեկտրաէներգիայի մեկ կիլովատ/ժամի համար վճարում են 30 դրամ ցերեկը և 20 դրամ` գիշերը։ Դա մեկուկես անգամ քիչ է, քան սովորական բաժանորդների համար (44,98 և 34,98 դրամ)։ Իսկ օգոստոսի 1–ից նույն անապահով ընտանիքները, որոնք սպառում են տարեկան 600 խմ–ից պակաս գազ, կվճարեն 80 դրամ մեկ խմ–ի համար նախկին 100–ի փոխարեն (և 139–ի փոխարեն, որը վճարում են սովորական բաժանորդները բնակարաններում)։

Սովորական բաժանորդներն առայժմ գազի համար վճարում են նախկինի նման։

Կոնյակի սպիրտի ներկրման կրճատում

Երկար տարիներ Հայաստան ներկրվել է կոնյակի սպիրտ։ Պաշտոնապես այն չեն խառնել կոնյակի մեջ (Հայաստանում կա հատուկ օրենք, որը կարգավորում է տեղի կոնյակի մաքրությունը), բայց սպիրտ շարունակել են ներկրել։

Թե ինչ են արել դրա հետ, հասկանալի պատճառներով, ոչ ոք չի ասել։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

2018թ.–ի մայիսից` իշխանափոխությունից հետո, ներկրումը կտրուկ նվազել է և հիմա կազմում է տեղական արտադրության ծավալի 5-6 տոկոսը (իսկ նախկինում հասել է մինչև 40 տոկոսի)։

Այստեղից կարելի է ենթադրել, որ մեզ մոտ կեղծ կոնյակի քանակը կնվազի։

Պատժամիջոցները`ԱՄՆ փայլաթիթեղ արտահանելու էմբարգոյի պատճառ

Ի՞նչ է ամենից շատ Հայաստանն արտահանում ԱՄՆ։ Տասից ինը (կամ էլ հենց տասը) կպատասխանեն` համակարգչային ծրագրեր։ ՏՏ–ն իսկապես շատ է օգնում մեր տնտեսությանը։ Բայց Հայաստանից ԱՄՆ արտահանման ավելի քան 70 տոկոսը վերջին տարիներին կազմել է փայլաթիթեղը։

Հայաստանի համար ԱՄՆ–ը նույնիսկ կիրառել է արտոնյալ մաքսային սակագին GSP արտոնությունների շրջանակում։

Բայց 2018թ–ի ապրիլից Երևանի «Ռուսալ–Արմենալ» փայլաթիթեղի գործարանը ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկիի «կայսրության» մյուս գործարանների և ընկերությունների հետ միասին ընկել է Վաշինգտոնի պատժամիջոցների տակ։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Այժմ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի ԱԳՆ–ը բանակցություններ են վարում ամերիկյան գործընկերների հետ` էմբարգոն չեղյալ հայտարարելու համար։

Երկար տարիներ ԱՄՆ–ն Հայաստանին օգնել է ` From aid to trade (օգնությունից` առևտուր) կարգախոսով` ընդգծելով, որ երբ հանրապետությունը դուրս կգա «անցումային շրջանից», այլևս ստիպված չի լինի սպասել բարեգործության, այլ կապրի իր աշխատանքով։

Բայց հիմա այդ trade–ը նահանջում է։ Աշխատանքից ազատվելու վտանգի տակ են հարյուրավոր բանվորներ և ինժեներներ, որոնք իրենց խառնվածքից ելնելով չեն կարող ապրել բարեգործությամբ։

Բարեբախտաբար, բանը չի հասել ազատումների։ Գործարանը կարողացել է պահպանել անձնակազմը` արտահանում իրականացնելով Եվրամիություն։

ԵԱՏՄ – Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ.–ի մայիսին։ Ընդ որում, Իրանի հետ բանակցություններում եվրասիական գործընկերներին մեծ ծառայություն է մատուցել Հայաստանը։ Հասկանալի է` ինչու։ Բացարձակ թվերով Իրանի հետ մեր առևտուրը, իհարկե, շատ փոքր է։ Իսկ ահա Հայաստանի արտաքին առևտրում Իրանի բաժինը կազմում է 4 տոկոս, Ղազախստանինը` մոտ 0,7 տոկոս, իսկ Ռուսաստանինը` մոտ 0,5 տոկոս։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են զրոյացնել կամ նվազեցնել 850 անուն ապրանքի տուրքերը։ Մասնավորապես, հիմա Հայաստանը ավելի հեշտությամբ կարող է Իրան առաքել ոչխարի միս (դա ամենից շատ Իրան արտահանվող հայկական արտադրանքն է` չհաշված բարտերով էլեկտրականությունը)։ Նոր հնարավորություններ են բացվել նաև ոսկերչական իրերի և հանքային ջրերի արտահանման համար։ Ճիշտ է` պետք է կարողանալ օգտվել հնարավորություններից. հունվար–հոկտեմբերին կենդանի ոչխարի և ոչխարի մսի արտահանումը չի ավելացել։

Ամեն ինչից զատ իրանական կողմը տոմատի մածուկի արտահանման արտոնյալ ռեժիմ է ստացել, բայց ռուսական շուկան այնքան մեծ է, որ իրանական գործընկերների հետ մրցակցությունից հայկական գործարանները չեն տուժի, կարծում են Հայաստանի կառավարությունում։

Այս ապրանքների ցուցակում առայժմ չկա նավթամթերքը։ Այդ հարցը շատ բարդ է թե՛ Իրանի, թե՛ ԵԱՏՄ երկրների համար (նավթի վերամշակում կա Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում), սակայն մի շարք ուրիշ ապրանքների դեպքում պայմանները հեշտացվել են։

Հարկային ստուգումներ խոշոր ձեռնարկություններում

Մայիսին` իշխանափոխությունից հետո, հարկային ծառայությունը ստուգել է «Երևան սիթի» սուպերմարկետների խոշորագույն ցանցը, «Սպայկա» խոշորագույն միրգ արտահանողին, ինչպես նաև մի շարք այլ ընկերությունների։ Արդյունքում դրանցից սկսել են ավելի շատ հարկեր գանձել։ Բայց ստուգումներն ավելի շատ առնչվել են Սերժ Սարգսյանի մտերիմներին և ավելի քիչ` Գագիկ Ծառուկյանի (մի քանի ստուգումներ են տեղի ունեցել նրա գազալցակայաններում)։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Իսկ սուպերմարկետներին ստիպել են չթաքնվել փոքր բիզնեսի տակ և ԱԱՀ ու շահութահարկ վճարել ամբողջ առևտրից։ Դրանից հարկային վճարումներն աճել են, բայց չի վերացել հին խնդիրը. որպես խոշոր բիզնես (որը ԱԱՀ է վճարում)` գործարքներ կնքել փոքրի հետ։ Չէ՞ որ նրանցից ԱԱՀ գանձել չի ստացվում։ Նշանակում է` խոշոր բիզնեսը ստիպված է «պատասխան տալ» փոքրի համար և նրա փոխարեն վճարել ԱԱՀ։

Պարզ է` սուպերմարկետները կփորձեին ճողոպրել վճարելուց, ուստի պահանջում են, որպեսզի ՓՄՁ առաքիչներն իրենց ապրանքը վաճառեն 20 տոկոսով էժան գնով։ Առայժմ այդ խնդիրը չի լուծվել։ Համենայն դեպս, բիզնեսը հիմա վճարում է բոլոր հարկերը։ Դրա շնորհիվ հնարավոր է դարձել նաև հաջորդ կետը։

Նվազագույն կենսաթոշակները բարձրացնելու որոշում

Ստուգումներից հետո բիզնեսը «ոտքի է կանգնեցրել» հարկայի ոլորտը, ինչի շնորհիվ 2019թ.–ից հանրապետությունում նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամից կդառնա 25,5 հազար դրամ, դա համարվում է ծայրահեղ աղքատության շեմ (թերսնուցում)։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Բայց իրականում այդ գնահատականը ոչ պաշտոնական է (Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի գնահատման պաշտոնական մեթոդ մինչև հիմա չկա)։

Ամուլսարի ոսկու հանքի խնդիրը

Ներկա իշխանությունները դարձել են նախորդների որոշումների գերին. Ամուլսարում ոսկու արդյունահանումը նրանք չեն խրախուսում (բնապահպանական պատճառով), բայց չեն ցանկանում խաթարել արտասահմանյան ներդրողների վստահությունը (որոնց խոսք են տվել նախորդ իշխանությունները)։ Ամռանը հանքը պետք է աշխատեր, բայց կառավարությունն այստեղ սկսել է նոր բնապահպանական ստուգումներ։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

«Lydian Armenia» ընկերությունը, որը Ամուլսարի շահագործողն է, բացահայտ կերպով դատապարտել է այդ որոշումը։ Այս ամիսներին Տորոնտոյի ֆոնդային բորսայում նրա գնանշումները կտրուկ անկում են ապրել։

Հարկային արտոնություններ ինժեներային ընկերությունների համար

2015թ.–ից Հայաստանում գործում են հարկային արտոնություններ այն նոր ընկերությունների համար, որոնք մշակում են համակարգչային ծրագրեր (ստարտափեր)։ Հիմա առաջարկվում է ստարտափների արտոնություններ ոչ միայն ծրագրավորողների, այլ նաև ինժեներների համար։ Կառավարությունն արդեն հավանություն է տվել օրինագծին և փոխանցել այն խորհրդարան։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

ՏՏ-ի համար օրենքի արդյունավետությունն ակնհայտ է։ Եթե 2014թ.–ին Հայաստանում բացվել են 16 նոր ՏՏ ընկերություններ, ապա 2015թ–ին` 98, 2017–ին` 272։ Այդ ընկերությունները ստեղծել են 2 400 նոր աշխատատեղեր` ամսական մոտ 300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է 178 հազար դրամ։