Խորհրդարանի փոխխոսնակի համար «Իմ քայլը» նախապատվություն կտա ԲՀԿ-ին. «Ժամանակ»

Հիշեցնենք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին:

«Իմ քայլը» ամոթով չի թողնի. Փաշինյանի թիմում գիտեն իրենց գլխավոր խնդիրը

«Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից:

Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին»,-գրում է թերթը:

Թերթի տվյալներով՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն հայտնի է՝ Մանե Թանդիլյան, իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել: Ամենահավանական թեկնածուն Արթուր Գրիգորյանն է՝ ձախողված ու փողոցում հեռացված էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարարը: