Մարգարիտա Սիմոնյանը ճանաչվել է Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող լրագրողը

«Մեդիալոգիա» ընկերությունը հրապարակել է Ռուսաստանի այս տարվա առավել հաճախ մեջբերվող լրագրողների վարկանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Russia Today հեռուստաալիքի և Sputnik միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գլխավորել է 2018 թվականին Ռուսաստանի ամենահաճախ մեջբերվող լրագրողների ցանկը։ Վարկանիշը կազմել է «Մեդիալոգիա» ընկերությունը, փոխանցում է RT–ն։

Մարգարիտա Սիմոնյանը գիտի, թե Քեոսայանի` սիրուն աչքերի մասին երգն ում է նվիրված

Նշվում է, որ Սիմոնյանի ամենահաճախ մեջբերվող արտահայտությունները Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ (Լոնդոնը նրանց կասկածում է Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ մահափորձ կատարելու մեջ) հարցազրույցից հատվածներն են։

Բացի այդ, Telegram–ի իր ալիքում Սիմոնյանը պատմել է, որ ռեփեր Խասկիի կալանավորումը չեղարկել են նախագահի վարչակազմի չինովնիկների միջամտությունից հետո։

RT–ի գլխավոր խմբագրի մեջբերվող խոսքերից են նաև Ուկրաինայի ղեկավար Կիրիլ Վիշինսկու աջակցությանն ուղղված ՌԻԱ Նովոստիի ցույցի դուրս գալու նրա կոչը։ Վիշինսկու կալանավորումը նա Ղրիմի կամրջի համար Կիևի վրեժ է անվանում։

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, երրորդը` սպորտային մեկնաբան` Դմիտրի Գուբերնիևը։

«Մեդիալոգիան» անկախ հետազոտական ընկերություն է, որը զբաղվում է ԶԼՄ–ների վերլուծությամբ։ Վարկանիշը կազմված է «Մեդիալոգիա» համակարգի` ԶԼՄ–ների տվյալների հիման վրա, որում ավելի քան 48200 աղբյուր է ընդգրկված։ Հետազոտությունն անցկացվել է 2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ը։