«Ռոսկոնտրոլը» բացահայտել է, թե որ կարմիր ձկնկիթը չարժե գնել

«Ռոսկոնտրոլի» փորձագետները Նոր տարվա շեմին սաղմոնի ձկնկիթի ուսումնասիրություն են անցկացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. «Ռոսկոնտրոլ» սպառողների համառուսական միության փորձագիտական կենտրոնն ուսումնասիրել է կարմիր ձկնկիթի շուկան։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են այսօր կազմակերպության կայքում։

Հայտնում են, որ ուսումնասիրության օբյեկտ են դարձել յոթ ապրանքանիշի նմուշները` «Մերիդիան», Salmonica, ARO, «Կամչատսկոյե մորե», «Տունգուտուն», «Ռուսկոյե մորե» ու «Ռուսկի ռիբնի միր»։

Հացի փող` աղիքային ցուպիկի դիմաց. նոր Երևանի 90- ականների ոգին

Salmonica–ն ու «Կամչատսկոյե մորեն» նշված են որպես սաղմոնի ձկնկիթ, մնացածը, որպես կետայի ձկնկիթ։

Հաշվի են առվել ավելի քան 50 չափանիշներ, ներառյալ միկրոկենսաբանական ցուցանիշները, կոնսերվատնտների մակարդակն ու թունավորությունը։

Պարզվել է, որ «Տունգուտուն», ARO, «Ռուսկոյե մորե», «Ռուսկի ռիբնի միր» ապրանքանիշերի նմուշները չեն համապատասխանում հայտարարված առաջին կարգին։ Նրանք ձկնկիթի աննշան նստվածք ունեին. հեղուկ, որը կազմված է աղաջրից ու ձկնկիթի հատիկների դեղնուցային զանգվածից։

«Կամչատսկոյե մորե» ապրանքանիշի նմուշում սաղմոնի ձկնկիթ չկար։ Դրա փոխարեն փորձագետները արհեստական պայմաններում աճեցված ծիածնային կարմրախայտի ԴՆԹ են հայտնաբերել։ «Կամչատսկոյե մորե» ու Salmonica ապրանքանիշերի նմուշներում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել։

Այսպիսով` այդ նմուշներն անվտանգության պահանջներին անհամապատասխան են ճանաչվել, իսկ վերջինը նաև կեղծ է ճանաչվել։

«Տունգուտուն» ձկնկիթը նկատողություն է ստացել կծվծան հոտի ու համի համար։

«Մերիդիանը», ARO–ն, «Ռուսկոյե մորեն», «Ռուսկի ռիբնի միրը» փորձագետների կողմից աննշան նկատողություններ են ստացել, նրանց որոշ խորհուրդներ են տրվել։