Ռոսսելխոզնադզորը խախտումների պատճառով արգելել է հայկական արտադրանքի ներկրումը

Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 30–ից կարգելի հայկական «Ֆիրշատ» ձեռնարկության արտադրանքի ներկրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը կարգելի հայկական «Ֆիշարտ» ՍՊԸ–ի արտադրանքի առաքումները։

«Ռոսկոնտրոլը» բացահայտել է, թե որ կարմիր ձկնկիթը չարժե գնել

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 30–ից և կվերաբերեն նաև ղազախական «Սութ» և «Արայ East-Food» ընկերություններին։

Նշենք, որ հայկական երկու ընկերությունների նկատմամբ սահմանվել է ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։ Նման սահմանափակումներ են սահմանվել Ղազախստանի երկու ձեռնարկությունների նկատմամբ ևս։

Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 26–ից կարգելի երեք եվրոպական ձեռնարկությունների կերերի և կերային հավելումների առաքումները։

Նոյեմբերի 7–ին Ռոսսելխոզնադզորը լաբորատոր ուժեղացված վերահսկման ռեժիմ էր սահմանել «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ–ի, «Ֆիշարտի» և «Խայծ Իշխան» ՍՊԸ–ի նկատմամբ։