Մոսկվայի դատարանը երկարաձգել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

Քննիչները միջնորդություն են ներկայացրել երեք քույրերի նկատմամբ կիրառված խափանման միջոցը մինչև հաջորդ տարվա մարտի 28-ը երկարաձգելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգել են, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

Նշվում է, որ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը չորեքշաբթի օրը ուսումնասիրել է  Խաչատուրյան քույրերի որոշակի գործողությունների արգելքը մինչև մարտի 28-ը երկարաձգելու մասին քննության միջնորդությունը։

Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել

Սեպտեմբերի վերջին դատարանն ազատ է արձակել աղջիկներին և խափանման միջոց ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները խնդրել են կալանքի տակ վերադարձել նրանց, իսկ պաշտպանական կողմը խնդրել է կրճատել նրանց հանդեպ կիրառվող արգելքների ցուցակը։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։