Հենրիխ Մխիթարյանը քայլում է հենակով. լուսանկար

Լուսանկարում երևում է, որ Հենոյի աջ ոտքը գիպսի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի ոսկորի կոտրվածքից հետո հենակի օգնությամբ է քայլում:

Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը Մխիթարյանի հետ երկու լուսանկար է հրապարակել։ Առաջինում երևում է, որ նրանք նստած են սրճարանում, երկրորդում (լուսանկարները պետք է թերթել աջ կողմի սլաքով) երևում է Մխիթարյանի հենակը։ Սիմոնյանը Մխիթարյանին հանդիպել է Լոնդոնում։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի ոտքի կոտրվածքի մասին ավելի վաղ հայտնել էր «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ։