ՌԱԴԻՈ

Պիպոյան. «Առնվազն տարօրինակ է քաղաքային իշխանությունների անտարբերությունը»

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Երևանում կրկին փողոցային առևտրի աշխուժացման և դրա վատ հետևանքների մասին։
Sputnik
Պիպոյան. «Առնվազն տարօրինակ է քաղաքային իշխանությունների անտարբերությունը»

«Երևանի կենտրոնը նման է արաբական, մուսուլմանական երկրներին բնորոշ բազարի։ Եթե ոչ պարենային ապրանքներն էսթետիկայի խնդիր են, ապա պարենային ապարանքների դեպքում մենք խնդիր ունենք սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության հետ, մասնավորապես,  կենդանական ծագում ունեցող ապրանքների դեպքում։

Վերջին տարիներին չեմ հիշում,ո ր այսքան շատ կենդանական ծագման ապրանքներ ու այլ սննդամթերքներ վաճառվեն փողոցում»,–ասում է Պիպոյանը։

Դավիթ Պիպոյանն առնվազն տարօրինակ է համարում քաղաքային իշխանությունների անտարբերությունն այս խնդրի վերաբերյալ։