Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության լուծման համար. Զախարովա

Ղարաբաղյան հակամարտությունը 2019թ–ին կլուծվի։ Այս հարցին պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, բայց ժամանակային խնդիր պետք չէ դնել։ Այսօր այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ղարաբաղյան հակամարտությունը 2019-ին լուծվի` հաշվի առնելով Բաքվի լավատեսությունն այս հարցում։

Սպառնալիքները չեն ազդելու մեր դիրքորոշման վրա. ԱԳՆ–ի պատասխանը Մամեդյարովին

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տալ։ Ադրբեջանցի նախարարը կարծում է, որ հակամարտության կարգավորումից հետո երկու համայնքները պետք է ապրեն միասին։

«Մենք ժամանակային խնդիր չենք դնում, միշտ կողմ ենք եղել շուտափույթ լուծմանը և բոլոր միջոցները կձեռնարկենք դրա համար»,– ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Նա հստակ ժամկետ չի նշել, միայն ասել է, որ «պատմությունը երկար է, հակամարտությունը` երկարատև»։

«Բայց այն, ինչ կախված է ռուսական կողմից` և՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես երկիր, որը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն ու անցյալ ունի, անհրաժեշտ ամեն բան կանի»,– ավելացրել է Զախարովան։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը