Հայտնի է` Պուտինն ու Փաշինյանը ինչի մասին կխոսեն Մոսկվայում

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Մոսկվա կմեկնի աշխատանքային այցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում: Այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում է գտնվելու աշխատանքային այցով: Պլանավորվում է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԶԼՄ–ներն ավելի վաղ նշել էին, որ նրանք կխոսեն նաև գազի գնի մասին։