Ինչո՞վ կզբաղվի երիտասարդ նախարարը նոր գումարման ԱԺ–ում. Հայրապետյանն արդեն գործի է անցել

«Ժամանակ» թերթը գրում է, որ Հայրապետյանը զբաղվում է խմբակցության պատգամավորների աշխատասենյակների դասավորության և տեխնիկական այլ հարցերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, բացի այն, որ ղեկավարելու է ԱԺ գիտության և կրթության հարցերի հանձնաժողովը, կարող է նաև զբաղեցնել «Իմ քայլը» խմբակցության քարտուղարի պաշտոնը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Համենայնդեպս, խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է զբաղվում խմբակցության պատգամավորների աշխատասենյակների դասավորության և տեխնիկական այլ հարցերով, մի բան, որով սովորաբար զբաղվում են խմբակցության քարտուղարները»,– գրում է թերթը:

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ԱԺ–ում «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Լիլիթ Մակունցը։