Գագիկ Սուրենյանը զգուշացնում է` բուք ու ձյան առատ տեղումներ են լինելու

Առատ տեղումներին հաջորդելու է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Վաղը` դեկտեմբերի 27-ին, Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը տեղումների չեն գրանցվի:

Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով: