Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի երկու գյուղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00:09-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Բավրա և Աշոցք գյուղերում 3 բալ ուժգնությամբ: