«Տոկիո 2020»–ից կես տարի առաջ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը կանջատի նույնիսկ հեռախոսը

Եվրոպայի ձյուդոյի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը կպատրաստվի օլիմպիադային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը մեծ հաջողություն է բերել Ֆերդինանդ Կարապետյանին։ Այդ մասին լրագրողներին հայտարարեց Հայաստանի ձյուդոյի հավաքականի մարզիչ Արմեն Նազարյանը` ամփոփելով 2018թ.–ի արդյունքները։

Կարապետյանը տարին սկսել է Գրան պրիի և ձյուդոյի Մեծ սաղավարտի փուլերում մրցանակային տեղերից։ Իսրայելում Եվրոպայի առաջնությանը նա լավ մարզավիճակում է եղել և մի քանի մաքուր հաղթանակ տանել։ Եզրափակչում նա մաքուր հաղթանակով («իպոն») պարտության է մատնել անցած տարվա չեմպիոն ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին։

Ձյուդոիստ Արամ Գրիգորյանը Գրան պրի է շահել Մեքսիկայում

«Ֆերդինանդը պատրաստ էր սեպտեմբերին մեկնել Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը»,– նշեց Հայաստանի ձյուդոյի հավաքականի մարզիչ Արմեն Նազարյանը։ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան համաձայնեցրել է նրա մասնակցությունը, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է նրան և նրա մարզչին տրամադրել անվտանգության երաշխիքներ։

«Ափսոս, որ չգնացինք։ Բայց կյանքը շարունակվում է։ Մենք պատրաստվում ենք հաջորդ առաջնությանը և կապացուցենք, որ հենց այդպես չենք պատրաստվում։ Գլխավորը, որպեսզի մեր ժողովուրդն ուրախանա մեր հաղթանակներով», – ժպիտով հավելեց Կարապետյանը։

Տոկիոյի օլիմպիադայից կես տարի առաջ նա որոշել է կտրվել ամեն ինչից հանուն մարզումների։ «Ամեն ինչից կանջատվեմ, նույնիսկ հեռախոսից և կպատրաստվեմ Տոկիոյի խաղերին։ Իսկ դրա համար պետք է պահպանել ներկա վարկանիշը և օլիմպիադայի ուղեգիր ստանալ։ Տարեսկզբին կմասնակցեմ Իսրայելի Գրան պրիին, Փարիզի Մեծ սաղավարտին և կրկին Գրան պրիի Գերմանիայում։ Արժանի ելույթ կունենամ», – հավելեց մարզիկը։

Նշենք, որ վերջին անգամ հայ ձյուդոիստները հաղթանակ են տարել Եվրոպայի առաջնությունում 2005թ.–ին։ Դա արել է հավաքականի ներկա մարզիչ Արմեն Նազարյանը։