Ամերիկյան վիզա ստանալու հարցում իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել. հայտարարություն

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է ծառայություններ մատուցել, բայց չի բացառում, որ իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին:

«Սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Դեսպանատնից նշում են նաև, որ դեսպանատան ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար կարելի է այցելել travel.state.gov: