ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցեց Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»,– գրել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին կառավարության նիստի ժամանակ խոսել էր զինվորականների բնակարանների մասին` նշելով, որ նրանց պետք է օգնել հիփոթեքի հարցում։