Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ

Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Այսօր Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, դեկտեմբերի 26-ին, ժամը 10։50-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հսկայական քարերին և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես է կինը Երևանում բենզին լցրել իր ծանոթ տղամարդու վրա ու հրկիզել նրան. մանրամասներ

Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, և օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։