ՌԱԴԻՈ

Սողոմոնյան. «Կարևոր է, որ հակակոռուպցիոն պայքարը միայն պատժի անխուսափելիությունը չլինի»

2018թ–ին Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի հաջողություններ է գրանցել, բայց անելիքներ դեռ կան։ Sputnik Արմենիան այդ մասին զրույցել է փորձագետ Սյուզան Սողոմոնյանի հետ։
Sputnik
Սողոմոնյան. «Կարևոր է, որ հակակոռուպցիոն պայքարը միայն պատժի անխուսափելիությունը չլինի»

Հակակոռուպցիոն պայքարում 2018թ–ին Հայաստանի գրանցած հաջողությունները պետք է ազդեցություն ունենան նաև կոռուպցիայի ինդեքսի բարելավման վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Սյուզան Սողոմոնյանը։

«Շատ կարևոր է, որ հակակոռուպցիոն պայքարը միայն պատժի անխուսափելիությունը չլինի, շատ կարևոր են նաև կանխարգելիչ միջոցառումները։ Պետք է պայքարել ոչ միայն հետևանքների դեմ, այլև պարզել, թե որոնք են պատճառներն ու կանխարգելել»,– ասաց Սողոմոնյանը։

Մեր զրուցակիցը հատկապես կարևորում է Հայաստանից դուրս տարված ակտիվների վերադարձն ապահովող միջոցառումների ընդունումն ու իրականացումը։