Ուկրաինայի դեմ ռուսական պատժամիջոցներն ընդլայնվել են

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ընդլայնել է ուկրաինացի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատմամբ հատուկ սահմանափակող միջոցներ են կիրառվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ընդլայնել է ուկրաինացի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատմամբ հատուկ սահմանափակող միջոցներ են կիրառվում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Համապատասխան որոշում եմ ստորագրել։ Դա արվել է` ՌԴ–ի, ՌԴ քաղաքացու և ռուսական ընկերությունների շահերը պաշտպանելու համար», – Twitter–ի իր էջում գրել է վարչապետը։

Նշվում է, որ ընդլայնված ցուցակը կընդգրկի ավելի քան 200 անձանց և ընկերություններ։

Ինչ է պետք անել, որ Ռուսաստանում հայ ֆուտբոլիստներին լեգիոներ չհամարեն

Ի պատասխան ուկրաինական պատժամիջոցների Ռուսաստանը նոյեմբերի 1-ից սահմանափակում է մտցրել 322 ֆիզիկական և 68 իրավաբանական անձանց, այդ թվում Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի, պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի, արմատականներ Դմիտրի Յարոշի և Օլեգ Լյաշկոյի, ինչպես նաև նախկին վարչապետներ Յուլիա Տիմոշենկոյի և Արսենի Յացենյուկի նկատմամբ։

Բացի այդ, որոշումը կտարածվի Ուկրաինայի Սահմանադրական դատարանի դատավորների, վարչակազմի չինովնիկների, գործադիր իշխանության մարմինների ղեկավարների, որոշ քաղաքական գործիչների, գործարարների և զինվորականների վրա։

Նշվում է, որ հատուկ միջոցները նախատեսում են «ոչ կանխիկ դրամական միջոցների, չփաստաթղթավորված արժեթղթերի և ՌԴ տարածքում ունեցվածքի սառեցում, ինչպես նաև Ռուսաստանից կապիտալի դուրսբերման արգելք»։

Երևանում կազմակերպվեց ակցիա՝ ի աջակցություն հայ-ռուսական հարաբերությունների

Այս միջոցները պատասխան էին Կիևի գործողություններին։ Ուկրաինան հակառուսական պատժամիջոցները մտցրել էր 2015 թվականի սեպտեմբերին, այնուհետև մի քանի անգամ երկարաձգել և ընդլայնել դրանք։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չբացառեց, որ Մոսկվան կարող է դադարեցնել սահմանափակումների գործողությունները, եթե Կիևը չեղարկի իր պատժամիջոցները։ Նա նաև պարզաբանեց, թե ինչու նախագահ Պյոտր Պորոշենկոն պատժամիջոցների ցանկում չի հայտնվել։ «Որպես կանոն նախագահը պատժամիջոցների ցանկում չի հայտնվում, դա արդեն, այսպես ասած, չափից դուրս կլիներ», – ասել է Պեսկովը։