Համաժողովրդական սեր. հայկական արմատներով Պավել Լուսպեկաևի կիսանդրին արդեն պատրաստ է

Հանրահայտ դերասանի հուշարձանի համար դրամահավաքը սկսել են Նախիջևանի հայերը, հետո նրանց են միացել տասնյակ մարդիկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Խորհրդահայ հայտնի արտիստ Պավել Լուսպեկաևի հուշարձանը տեղափոխվել է նրա հարազատ Բոլշիե Սալի։ Հուշարձանի համար սկսել էին գումար հավաքել մի քանի ամիս առաջ։ Այժմ նպատակն իրագործված է. հուշարձանը տեղադրվել է գյուղի կենտրոնում։

Դրամահավաքը սկսել են Նախիջևանի հայերը` Ռոստովից և Մյասնիկյանի շրջանի հին գյուղերից։ Նրանց թվում են ջութակահար Ալեքսանդր Լոտոշնիկովը և բժիշկ Գեորգի Բաղդիկովը։ Ամիսներ շարունակ նրանց մոտ են եկել ծանոթ և անծանոթ մարդիկ (ավելորդ է նույնիսկ նշել` հայեր և ոչ հայեր) ու գումար են տվել։ Հետո նրանց աջակցել են տասնյակ մարդիկ նախկին մեծ պետության բոլոր ծագերից։ Ով ինչքան կարողացել է, ուղարկել է։ Մի քանի ամիս առաջ մենք գրել էինք այդ մասին։

Համաժողովրդական սեր. հայկական արմատներով Պավել Լուսպեկաևի կիսանդրին արդեն պատրաստ է

Հիմա հուշարձանն արդեն պատրաստ է։ Նրանք, ովքեր սկսել են գործը և հասցրել ավարտին, շնորհակալ են բոլորին աջակցության համար։

Վերեշչագինի մահը. ինչպես կոզակի արյունը «սպանեց» հային

Մյասնիկյանի շրջանի ղեկավարությունից մեզ հայտնեցին, որ հուշարձանի պաշտոնական բացումը նախատեսված է 2019թ–ին։ Գալիք տարում Նախիջևանի հայերը կնշեն Ղրիմից Դոն տեղափոխվելու 240–ամյակը։

Սերունդներից մեկը Բաղդասար Լուսպեկյանն է` Պավել Լուսպեկաևի հայրը։ Արտիստի մայրը Դոնի կազակ է եղել։ Հայկական գյուղերից մեկում մինչև հիմա ապրում է Պավել Բաղդասարովիչի զարմիկը` Ալբերտ Սիմոնյանը։

Շատերը գիտեն, որ 60–ականների սկզբից հիվանդությունը դերասանին մի քանի ամսով շեղել է աշխատանքից։ Վերեշչագինի դերը խաղալու ժամանակ նա ոտքերի սարսափելի ցավ է ունեցել։ «Անապատի սպիտակ արևից» հետո նա ևս մեկ գլխավոր դեր է խաղացել «Այդ երկար, երկար ճանապարհը», որի ռեժիսորը հենց ինքն է եղել։ Նրա էկրանային վերջին հերոսը դարձել է ծերունին, որը շրջում է երկրում` փայտից տապանաքար դնելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների շիրիմներին։

Հիմա այդ հասարակ և լուսավոր հուշարձանը տեղադրված է նրա հայրենի հողում։