Ատովմյան. «Հակակոռուպցիոն կրթության համակարգն անտեսված է կամ լիարժեք չի իրականացվում»
© Sputnik
Վերջին ամիսներին բավականաչափ բացահայտումներ եղան, որոնք քննարկման թեմա դարձան Հայաստանում, սակայն, ըստ Մարատ Ատովմյանի, խնդիրն այն է, որ կարծես թե շեշտադրումն արված է պատժիչ համակարգի վրա։
«Նախկինում էլ ենք մենք այդ խնդիրն ունեցել, նույն մոտեցումն ունենք նաև հիմա, կանխարգելման համակարգը և հակակոռուպցիոն կրթության համակարգը մեզանում անտեսված է կամ լիարժեք չի իրականացվում»,– ասում է նա։
Փորձագետի խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարը մի ուղղությունը հակակոռուպցիոն կրթությունն է` սկսած մանկապարտեզից, վերջացրած բուհով։ Զուգահեռաբար պետք է լինի կանխարգելումը, հետո պատիժը։ Այդ դեպքում կկարողանանք համակարգային արդյունքի հասնել։