ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացին, որը տուժել էր Լվովում Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառի ժամանակ, մինչ այժմ վերակենդանացման բաժնում է։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ–ները։
Պայթյունը որոտացել է կիրակի օրը, դրա հետևանքով չորս մարդ տուժել է և տեղափոխվել Լվովի քաղաքային հիվանդանոցի այրվածքների բաժին։ Տուժածների թվում 50–ամյա հայաստանցի կա։
Տղամարդը բոլորից շատ է տուժել, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Տղամարդը դեռ վերակենդանացման բաժնում է։
Նշվում է, որ պատճառը գազային բալոնի պայթյունն էր։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով` արտակարգ դեպքը տեղի է ունեցել գազի բալոնն ապօրինի կերպով օգտագործող գործարարի մեղքով։ Հիմա քաղաքում ստուգում են Սուրբ ծննդին նվիրված բոլոր տոնավաճառները։