ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Միակը, որ տարիներ շարունակ տորպեդահարել է բանակցությունները, Ադրբեջանն է»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը։
Sputnik
Շարմազանով. «Միակը, որ տարիներ շարունակ տորպեդահարել է բանակցությունները, Ադրբեջանն է»

Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավարությունը շատ է ոգևորվում և անում է հայտարարություններ, որոնք չեն բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից։ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց ադրբեջանցի պաշտոնյայի` Ղարաբաղի մասին հայտարարությանը։

«Բանակցություններում առաջընթաց չապահովելու ու խոչընդոտ լինելու միակ պատճառը Ադրբեջանն է, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղարաբաղը։ Միակ կողմը, որ տարիներ շարունակ տորպեդահարել է բանակցությունները, միակ կողմը, որը չի ճանաչել Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, այսինքն` թղթի վրա ճանաչել է, բայց գործողություններով հակասել դրանց, դա Ադրբեջանն է»,– ասել է Շարմազանովը։

Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն հույս ունի 2019 թվականին կարգավորել հարաբերությունները Երևանի հետ ու պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տրամադրել։