Հայաստանը լքելու պահին ձերբակալվել է մոր և որդու սպանության մեջ կասկածվողը

Երեկ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը Հայաստանը լքելու պահին բռնել և ձերբակալել է Տավուշում մոր և որդու սպանության մեջ կասկածվողին։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է:

Սարսափելի սպանություն Տավուշում. մոր և որդու պարանոցները կտրված են

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դեկտեմբերի 23-ի ժամը 21.30-ից դեկտեմբերի 24-ի ժամը 10.30-ն ընկած ժամանակահատվածում սուր կտրող-ծակող գործիքով սպանել են 57-ամյա տղամարդու և 87-ամյա կնոջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Կալանավորված երիտասարդը կասկածվում է վերոնշյալ սպանության մեջ։ Ոստիկանությունը խոստանում է տրամադրել լրացուցիչ ինֆորմացիա: