ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է թոփ 10 այն ամենի, ինչն այլևս չի լինի։
Միտքն առաջ է եկել վարչապետի պաշտոնակատարի այն հայտարարությունից հետո, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում:
«Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը:
1. Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն :
2. Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
3. Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:
4. Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ:
5. Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դըմփ-դըմփ հու»-ի իշխանազավթմանը :
6. Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:
7. Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:
8. Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա :
9. Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա :
10. Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների»,–գրել է Շարմազանովը:
Վերջում նա հավելել է, որ այս ամենը տեղի է ունեցել ընդամենը 8 ամսում: