Տոն օրերին բուժհաստատություններում հերթապահություն կսահմանվի

Տասը օր շարունակ պոլիկլինիկաներում կհերթապահեն մանկաբույժն ու թերապևտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժն ու թերապևտը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով: