Ռուսական կողմը հաստատել է` Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է

ՀՔԾ–ն Ռուսաստանից գրություն է ստացել` ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը ՌԴ քաղաքացի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը 2008-ին Ռուսաստանի դաշնության քաղաքացի է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը` հավելելով, որ նման պատասխան է ստացվել ռուսական կողմից` ի պատասխան ՀՀ Հատուկ քննչական ծառայության հարցման։

Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները

Իսկ թե երբ է Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ստացել ու երբվանից է այդ երկրի քաղաքացի հանդիսանում, ՀՔԾ–ին հայտնի չէ։

«Լրացուցիչ հարցում է ուղարկվել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն»,– ասաց Օհանջանյանը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար և հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Սակայն օրերս Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ ռուսական կողմից գրավոր ծանուցում է ստացել նախարարի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին: