Ամանորի գիշերը Երևանում հնարավոր կլինի երթևեկել մետրոյով

Երևանի մետրոպոլիտենը Նոր տարվա նվեր է մատուցում երևանցիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն» աշխատելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշված է, որ մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում ժամային փոփոխություններ են կատարվելու։

Մետրոն դեկտեմբերի 31-ին աշխատանքը կսկսի առավոտյան 07:00-ից և կավարտի 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: