Եվս 2 օր` առանց տեղումների. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: