Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է կաթոլիկ երկրպագուների Սուրբ ծնունդը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25–ին նշող մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական կայքում։

«Բոլոր երկրպագուներիս, որոնք այսօր են տոնում. հուսով եմ` այս Սուրբ ծնունդն անմոռանալի կլինի։ Շնորհավոր Սուրբ ծնունդ ու ամենայն բարիք», – մեկնաբանել է լուսանկարը Մխիթարյանը։

Հենոն աջ ոտնաթաթի կոտրվածք է ստացել և որոշ ժամանակով կլքի խաղադաշտը

Լուսանկարում Մխիթարյանը նստած է աստիճանների վրա` Մարդուկ-Ջարդուկի ոճով խաղալիքներով շրջապատված։

Երկրպագուները շատ են ուրախացել։ Երեկ նրանք տխրել էին, քանի որ Մխիթարյանը ոտնաթաթի կոտրվածք էր ստացել։

«Շուտ ապաքինում, Միկի», – մեկնաբանել է ֆուտբոլիստի երկրպագուն։

Երկրպագուների շարքում կան նաև նրա նախորդ ակումբի` Յունայթեդի սիրահարներ։

Նրանցից մեկը խնդրել էր հանել «Արսենալի» խորհրդանիշների գլխարկն ու վերադառնալ «կարմիր սատանաների» շարք։ Հիշեցնենք` Ժոզե Մուորինյոն, որի հետ Մխիթարյանը վիճաբանություն էր ունեցել, այս տարվա դեկտեմբերի 18–ին լքել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչի պաշտոնը։