«Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է այլ պատճառով». «Ժողովուրդ»

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը արդեն մոտեցել է ավարտին, և առաջիկայում նախաքննական մարմինն այն կուղարկի դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթն անդրադարձել է գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պատճառներին։

«Որպես պաշտոնական պատճառ` նշված է նրա առողջական վիճակը. դատարան են ներկայացվել բժշկական փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի էր նրան կալանքի տակ պահելու հետ:

Մանվել Գրիգորյանի գործով դատավորի նկատմամբ հնչող ատելության խոսքերը մտահոգիչ են. ՄԻՊ

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգորյանին ազատ արձակելը ևս մեկ հանգամանքի հետ է կապված. նրա դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը արդեն մոտեցել է ավարտին, և առաջիկայում նախաքննական մարմինն այն կուղարկի դատարան: Մինչ այդ տեղեկացնենք, որ դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գրիգորյանին ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեկնաբանմամբ՝ Գրիգորյանը կխոչընդոտի նախաքննության իրականացմանը, բայց հաշվի առնելով փաստը, որ նախաքննությունը գրեթե ավարտվել է` այս պնդումը հիմնավոր չէ:

Լավագույն դեպքում նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների՝ վկաների վրա, բայց այս ողջ աղմուկից հետո հազիվ թե Գրիգորյանը նման փորձեր անի»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին, դատարանի որոշմամբ, փոխվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքը, և նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: