Իրանում խարդախները մի քանի միլիոնով «գցել են» բանկերին

Իրանի իրավապահ մարմիները խարդախների խոշոր ցանցի մոտ 20 ներկայացուցչի են ձերբակալել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Իրանի հետախուզության և անվտանգության նախարարությունը հաղորդում է հանցավոր խոշոր ցանցի ներկայացուցիչների ձերբակալության մասին, որոնք միլիոնավոր եվրոյով «գցել են» երկրի բանկերին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tasnim գործակալությանը։

Երևանում խարդախության զոհ է դարձել ճանաչված երգիչը

Նախարարության հայտարարությունում ասվում է, որ կասկածյալներին ձերբակալելու գործողությունն իրականացվել է Իրանի վեց նահանգում։ Խարդախները ներկայացել են որպես ներկրողներ, օգտագործել կեղծ փաստաթղթեր և արտարժույթ ստացել պետական սուբսիդիաների շրջանակում։ Ավելի ուշ նրանք գումարները տեղափոխել են անձնական հաշիվների վրա ու հսկայական շահույթ ստացել` արժույթը վաճառելով ազատ շուկայում։

Իշխանություններին հաջողվել է գտնել 87 կեղծ ընկերություններ։

Գործողության ընթացքում առգրավվել են փաստաթղթերը և կնիքները։ Ինչպես հաղորդում է նախարարությունը, անվտանգության ուժերը կանխել են 300 միլիոն եվրո փոխանցումը, որը հանցավոր ցանցը ձեռք է բերել պետական սուբսիդիաների հաշվին։