Սեր և լեզու. Պիետրոդարկին իրեն համարում է աշխարհում Հայաստանի դեսպանը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին պատմեց Sputnik Արմենիայի թղթակցին Հայաստանի հանդեպ իր մեծ սիրո մասին։ Նա Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կնվագի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում դեկտեմբերի 25–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին առաջին անգամ լսել է Հայաստանի մասին իտալացի գրող և սցենարիստ Տոնինո Գուերայից։

Նրա խոսքով` Գուերան այնքան հաճախ է խոսել Հայաստանի, հայերի մասին, անվերջ հիացել նրանցով և գովել, որ անխուսափելիորեն «վարակել» է իր սիրով մյուս ստեղծագործ մարդկանց, ներառյալ իրեն։

Ստեֆանոն լրիվ պատահական է Հայաստան այցելելու հրավեր ստացել։ Մի անգամ Իտալիայում նա հանդիպել է ռեժիսոր և դերասան Արմեն Մազմանյանի հետ, որի հետ կիսվել է Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությամբ։ Արդյունքում նա հրավեր է ստացել մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մշակութային ծրագրին։

Սեր և լեզու. Պիետրոդարկին իրեն համարում է աշխարհում Հայաստանի դեսպանը

Առաջին անգամ նա եկել էր 10 տարի առաջ։ Եվ իսկույն սիրահարվել։ Երաժիշտը հասցրել է լինել Գառնիում, Գեղարդում, Նորավանքում և շատ բան զգալ։ Հենց Հայաստանն է Ստեֆանոն համարում իր երկրորդ հայրենիքը։ Այստեղ նա իրեն լավ է զգում։ Ասում է` տունն այնտեղ է, որտեղ սիրում են մարդուն։ Նա այստեղ սիրո պակաս հաստատ չի զգում։

Երաժիշտն արդեն հասցրել է մի քանի հայերեն բառակապակցություններ ու արտահայտություններ սովորել` «բարի լույս», «շնորհակալություն», «բարի ախորժակ», բայց ավելի խորը ուսումնասիրելու համար նա մոտիվացիայի կարիք ունի։

«Այ, օրինակ, եթե կին գտնեմ, արժի հանուն նրա սովորել այդ հիանալի լեզուն։ Թեպետ առանց դրա էլ ես ամեն օր մտածում և խոսում եմ Հայաստանի մասին։ Տոնինոյի նման ես դարձել եմ աշխարհում Հայաստանի լավ դեսպանը, ամեն օր պատմում եմ Հայաստանի մասին», – ասաց նա։

Ստեֆանոն բանդեոնով նվագում է Կոմիտասի «Կռունկը»։ Այդ ստեղծագործությունը նա նվագում է սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Բայց երաժիշտը չի պատրաստվում բավարարվել այդքանով և խոստանում է շուտով ևս մի հայկական ստեղծագործություն նվագել։

Սեր և լեզու. Պիետրոդարկին իրեն համարում է աշխարհում Հայաստանի դեսպանը

Ցանկանում է ինչ–որ «խելագար» բան անել հայտնի կիթառահար Պետ Մետինիի նման, որը հիանալի ծրագիր է պատրաստել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հենց Մետինիին և Աստոր Պիացոլային է նա համարում իր կյանքը փոխած երաժիշտներ։

«Նրանք ամբողջապես փոխել են ինձ։ Պիացոլան ունի իր ոճը, ձևը, ձեռագիրը, լսում ես երաժշտությունը և իսկույն հասկանում, որ նա է։ Նրա երաժշտությունը համեմատելի է միայն համբույրի հետ` ամենակրքոտ և թեժ։ Նա շոյում է և տակնուվրա անում», – ասում է երաժիշտը` մատերով տակտ խփելով սեղանին։

Սեր և լեզու. Պիետրոդարկին իրեն համարում է աշխարհում Հայաստանի դեսպանը

Ստեֆանոն իրեն համարում է դրական զգացմունքների «ռումբ»։ Նա էներգիա է քաղում վաղ առավոտի մեջ, որն իր ընկալմամբ սկսվում է ոչ թե 8-9–ին, այլ 5-6–ին։ Նա առավոտը դիմավորում է լայն ժպիտով և փայլուն աչքերով։ Նրան պետք չէ սուրճ առույգության համար։ Նա արշալույսը համարում  է օրվա լավագույն ժամանակը, իսկ իր այցելած քաղաքներում զբոսնում է հենց այդ ժամանակ։

Սեր և լեզու. Պիետրոդարկին իրեն համարում է աշխարհում Հայաստանի դեսպանը

Վաղորդյան լռությունն օգնում է նրան կենտրոնանալ և երազել։ Ի դեպ, մաեստրոն համոզված է, որ երազանքներն իրագործվում են, միայն պետք է ճիշտ երազել և բոլոր ջանքերը գործադրել նպատակներին հասնելու համար։