ՌԱԴԻՈ

Չարխչյան. «Ծայրահեղացրած կլինեմ, եթե ասեմ, թե Մշակույթի նախարարությունն ավելորդ օղակ էր»

Գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացնում Մշակույթի նախարարության հնարավոր փակման վերաբերյալ և նման խնդիր առաջ բերելու պատճառների մասին:
Sputnik
Չարխչյան. «Ծայրահեղացրած կլինեմ, եթե ասեմ, թե Մշակույթի նախարարությունն ավելորդ օղակ էր»

Հարցն այն է, թե արդյո՞ք Մշակույթի նախարարությունը լիարժեքորեն կատարում էր այն գործառույթները, որ պիտի կատարեր: Խոսելով  Մշակույթի նախարարության հնարավոր փակման պատճառների և այդ նախաձեռնության ճիշտ կամ սխալ լինելու մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:

«Նախարարությունը պիտի նախ հստակեցներ իր գործառույթները՝ ինչի՞ համար է ինքը կոչված, ի՞նչ անելիքներ ունի մեր պետության ներսում»,-մանրամասնեց Չարխչյանը:

Նրա կարծիքով` Հայաստանում մշակույթն առանձնապես մեծ վնասներ չի կրի, եթե այդ ոլորտը համակարգող կառույցը դադարի լինել նախարարություն: