Մեծ ծառերի անհավանական գեղեցկությունը բնության այս գեղատեսիլ անկյունում հայտնվել է Sputnik Արմենիայի թղթակցի օբյեկտիվում։
Հատկանշական է, որ այստեղ է գտնվում արծաթափայլ եղևնիների տնկարանը։
Ստեփանավանի դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովն ասում է, որ արծաթափայլ եղևնու սերմերը համացանցով են պատվիրում։ Դրանից հետո մեկ տարվա ընթացքում 10-15 սանտիմետրանոց տնկի է աճում, որը տնկեցման երեք փուլ է անցնում։ Վերջին փուլում (4-5 տարեկանում) առավելագույնը մեկ մետր բարձրության հասած ծառը վաճառքի է հանվում։
Հենց այստեղից են փշատերև գեղեցկուհիները հայտնվում մեր տներում որպես Ամանորի գլխավոր խորհրդանիշ։