Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ–ում. Փաշինյան

Հաշվարկային մեկնակետ ընտրվել է 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ընդգծել, որ առաջին անգամ է, որ դրանց արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում

Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը տարակուսանք է հայտնել, որ «մի տեսակ չարձանագրվեց այդ փաստը»։ Նա հարկ է համարել հատուկ ընդգծել:

The Economist–ը Հայաստանը տարվա երկիր է հռչակել ու շնորհավորել է վատ հայերենով

«Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը»,–գրել է նա:

Վարչապետի պաշտանակատարը հիշեցրել է, որ 1996–ից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: «2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ երեք ուժ է անցել` «Իմ քայլը» դաշինքը (88 մանդատ), ԲՀԿ–ն (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (18 մանդատ)։