ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Այսօր՝ դեկտեմբերի 24–ին, ժամը 10։50–ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր և որդու են սպանել։ Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը ստացել են այսօր` ժամը 10։50–ին։
Ըստ ոստիկանության` դեկտեմբերի 23–ին, ժամը 21։30–ից մինչև դեկտեմբերի 24–ը ժամը 10։30–ն ընկած ժամանակահատվածում Ուտիքի փողոցի տներից մեկում սուր կտրող–ծակող գործիքով սպանել են մորն ու որդուն՝ կտրելով պարանոցները:
Նախնական տեղեկություններով՝ սպանված կինը 87 տարեկան է (1931 թվականին ծնված Արուսյակ Դ.), որդին` 57 տարեկան (1961 թվականին ծնված Հրաչ Դ.)։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
Որոշ լուրերի համաձայն՝ սպանության դրդապատճառը անձնական հաշիվներն են եղել: