ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Մոսկվայում նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Բոլոր հարցերը կքննարկենք Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ. Պուտին