Որոշ մարզերում ձյուն է տեղում, ճանապարհներին առկա է մերկասառույց. ԱԻՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և նշում, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայելեք այս տարվա անամպ երկնքի վերջին մի քանի օրերը

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում, Ամասիա և Աշոցք գյուղերում տեղում է թույլ ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: