Ավտովթար Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ճանապարհին. երեքն իրար են բախվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Դեկտեմբեր — Sputnik. Ավանից Առինջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի իրար են բախվել 3 մեքենա: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 11:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել առ այն, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ավան վարչական շրջանից Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ավտոճանապարհին, Աճառյան փողոցի թիվ 56/3 շենքի մոտակայքում բախվել են Nissan March-ը (վարորդը՝ ծնված 1990 թ.-ին), Nissan Altima-ն (վարորդը՝  ծնված 1936 թ.ին) և Mercedes E320-ը (վարորդը՝ ծնված 1988 թ.-ին):

Nissan March-ի ավտոմեքենայի ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փրկարարները փակել են Nissan March-ի և Mercedes E320-ի գազի բալոնների փականները և հոսանքազրկել: