Բրիտանական Times թերթը հրապարակել է Sputnik–ի լրագրողների ցանկն ու լուսանկարները

Պարբերականը հրապարակել է նաև այն խորհրդարանականի խոսքերը, որը Sputnik–ին մեղադրում է Միացյալ Թագավորությունների դեմ «տեղեկատվական պատերազմի» մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Բրիտանական Times թերթը երեկ հրապարակել է Sputnik–ի էդինբուրգյան մասնաճյուղի լրագրողների ցանկն ու նրանց անձնական տվյալները։

SputnikPro. հերթական կրթական մոդուլը Երևանում

Հոդվածն ուղեկցվում է Sputnik–ի 8 աշխատակիցների լուսանկարներով, որոնց կից գրված է նաև նրանց պաշտոնները։

Թերթը տարածել է նաև Շոտլանդիայի խորհրդարանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքս Քոուլ–Հեմիլթոնի խոսքը, որը կոչ էր արել RT միջազգային հեռուստաընկերությանն ու Sputnik գործակալությանը զրկել ակտիվներից։

Կուսակցության առողջապահության հարցերի պատասխանատու պատգամավորը Sputnik–ին մեղադրել էր Միացյալ Թագավորության դեմ «տեղեկատվական պատերազմ» իրականացնելու մեջ։

«Մյուս երկրներն ավելի խիստ դիրքորոշում ունեին Ռուսաստանի քաղաքացիների ակտիվների նկատմամբ, քան մենք Մեծ Բրիտանիայում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը», – հայտարարել էր Քոուլ–Հեմիլթոնը։

Նշենք, որ ցանկը հիշեցնում է ուկրաինական «Խաղաղապահ» («Миротворец») կայքի հոդվածները, որոնցում նշվում են ԶԼՄ–ների ռուս, ուկրաինացի և արևմտյան աշխատակիցների անձնական տվյալները, որոնք իբրև վտանգ են ներկայացնում ուկրաինական կողմի համար։

Հիշեցնենք` դեկտեմբերի սկզբին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ լրագրողների անվտանգության մասին փաստաթուղթ էր ստորագրվել։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նիստի ժամանակ օրինակ էր բերել հենց «Խաղաղապահ» կայքը, որտեղ «ԵԱՀԿ մի շարք պետություններում աշխատող լրագրողների անձնական տվյալներ են հրապարակված»։