Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Ախուրյանի, Ապարանի, Լոռու, Ճամբարակի, Վայքի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Հրազդանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում  20:00-ի դրությամբ ձյուն է տեղում:

Սուրենյանը գուժեց. դեկտեմբերի վերջից իսկական ձմեռը կսկսվի

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: