ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Մշակույթի նախարարությունը լուծարելու կառավարության որոշումը ճիշտ է»

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է իր տեսակետը Մշակույթի նախարարության լուծարման վերաբերյալ:
Sputnik
Հարությունյան. «Մշակույթի նախարարությունը լուծարելու կառավարության որոշումը ճիշտ է»

Որևէ մեկին չեմ ցանկանում իմ այս դիրքորոշումով վնասել, բայց ես վստահ եմ, որ կառավարությունը ճիշտ է որոշել: Sputnik Արմենիայի եթերում խոսելով Մշակույթի նախարարության հնարավոր լուծարման մասին՝ այս կարծիքը հայտնեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:

«Եթե կան գործառույթներ տարբեր գերատեսչություններում, որոնք տարվա ընթացքում անընդհատ խաչվում են, և անընդհատ այդ նախարարությունները համագործակցում են և իրար հետ կիսում են ընդհանուր քաղաքականությունը, ապա եթե իրենք լինեն մեկ հարկի ներքո, որևէ նախարարության դերը չի նվազեցվի»,-մեկնաբանեց Հարությունյանը:

Ըստ նրա՝ ամեն դեպքում և ոչ մի պարագայում սրանով չի ստվերվի մշակույթի դերը մեր կյանքում: