ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Russia Today հեռուստաալիքի և Sputnik միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը զվարճալի պատմություն է պատմել իր փոքր դստեր մասին։
Նա հրապարակել է իր և Տիգրան Քեոսայանի դստեր լուսանկարը՝ արքայադստեր վարդագույն զգեստով։ Լուսանկարում աղջկա դեմքը չի երևում․ Սիմոնյանը ստիկեր է դրել երեխայի դեմքին։
«Հինգ տարեկան աղջիկս հեկեկում է։ -Մայրիկ, մենք այսօր կարդացել ենք աղջկա մասին, որը սիրել է փեսացուին, իսկ ծնողները ցանկացել են ամուսնացնել նրան ուրիշի հետ։ Իսկ մեր ընտանիքում այդպես չի՞ լինի։
- Ոչ, աղջիկս, դու կամուսնանաս նրա հետ, ում ինքդ կընտրես։
- Այդ դեպքում պետք է Ադլեր գնամ և գտնեմ Եգորին։ Ես գիտեմ, որ դուր եմ գալիս նրան, բայց ես պետք է համոզվեմ, որ նա պատրաստ է ամուսնանալ ինձ հետ», - գրել է Սիմոնյանը։
Հավանաբար փոքրիկը ծանոթացել է Եգոր անունով տղայի հետ, որի մասին հիշողությունները դրդել են նրան նման հասուն զրույց սկսել։