«Կովկասի գերուհու» պես․ Հայաստանի քաղաքացուն դատում են կին առևանգելու համար

Հայաստանի երկու քաղաքացիները և Տաջիկստանի մի քաղաքացի կազմակերպել էին կնոջ առևանգումը, սակայն նրանց ավտոմեքենան ժամանակին կանգնեցրել են իրավապահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի երկու քաղաքացիներ և Տաջիկստանի մի քաղաքացի դարձել են քրեական գործի մասնակիցներ, որը հարուցվել է Կրասնոդարում կին առևանգելու փաստով։ Այդ մասին հաղորդում է «Ռոստով Գազետան»։

Քննության վարկածով՝ 2018թ-ի հունվարի 31-ին Հայաստանի 27-ամյա քաղաքացին որոշել է առևանգել իր ծանոթ կնոջը, ինչում ներգրավել է երկու ընկերներին։ Նույն օրը ընկերները կազմակերպել են առևանգումը։ Ավտոմեքենայով մոտենալով Կրասնոդարի շենքերից մեկին՝ նրանք սպասել են իրեն զոհին։

Փողոցում տեսնելով կնոջը՝ երկու առևանգողները բռնել են նրան և նստեցրել ավտոմեքենան։

Սակայն կինը դիմադրություն է ցույց տվել և օգնություն կանչել։ Անցորդները այդ մասին հաղորդել են ոստիկանություն։ Կարմիր պարտիզանների փողոցում չարագործների ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները և ազատ են արձակել տուժածին։

Դատախազի մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական գործը ուղարկվել է դատարան։