ՌԱԴԻՈ

Սահակյան. «Սեզոնային վարակների երկրորդ ալիքը կսկսվի հունվար– փետրվարին»

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է սեզոնային վարակների մասին։
Sputnik
Սահակյան. «Սեզոնային վարակների երկրորդ ալիքը կսկսվի հունվար– փետրվարին»

Առողջապահության նախարարությունը սկսել է գրիպի դեմ սեզոնային պատվաստումները։ Չնայած դրան, արդեն գրանցվել է H1N1 վարակի այս տարվա առաջին դեպքը։

Սեզոնային, եղանակային գործոններով պայմանավորված` ակտիվացել են նաև սուր շնչառական վարակները։

«Հայաստանին բնորոշ է, որ վարակի երկրորդ ալիքը հիմնականում տեղի է ունենում ձմռան վերջին երկու ամիսներին ու գարնան սկզբին»,– ասաց նա։

Սահակյանի խոսքով` վիրուսների տարածման ու գոյատևման համար ամենանպաստավորը ցուրտ եղանակն է։