Երևանում կայացավ Ձմեռ պապիկների ամենամյա նախատոնական բարեգործական վազքարշավը:
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին հարյուրներով Ձմեռ «պապիկներ»: Կարմիր համազգեստավոր «պապիկների» մեջ ոչ միայն շատ էին երեխաներն, այլև կանայք:
«Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ:
Հասույթը կուղղվի «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն աջակցում է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը: