Սուրենյանը գուժեց. դեկտեմբերի վերջից իսկական ձմեռը կսկսվի

Դեկտեմբերի 26-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 27-ից թունդ ձմեռ է գալիս. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

«Ժողովուրդ 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»,-գրել է Սուրենյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 24-26-ն օդի ջերմաստիճանը կնվազնի 4-5 աստիճանով:

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։