Տաջիկստանի նախագահը ստորագրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի նշանակման նախագիծը

Տաջիկստանի նախագահը Զասին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել դեռ դեկտեմբերի 14-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել նրա նշանակման մասին փաստաթուղթը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիաթբեկզոդան:

«Տաջիկստանի նախագահն աջակցել է Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա նշանակման մասին փաստաթուղթը»,- ասել է նա:

Տաջիկստանի նախագահը Զասի թեկնածությանն աջակցելու պատրաստակամություն էր հայտնել դեկտեմբերի 14-ին Դուշանբեում նրա հետ հանդիպման ժամանակ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է նշանակվի կոնսենսուսով. Երևանի հիշեցումը Լուկաշենկոյին

ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները հստակեցված չեն, փաստաթուղթը պետք է ստորագրեն կառույցի անդամ բոլոր երկրները։

Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես ստորագրել է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։

«Ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որպեսզի, այսպես ասած, օրինակ ցույց տամ, որ արդեն ժամանակն է` մենք այդ կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների նշանակումից անցնենք գործող երիտասարդ ու խոստումնալից գեներալների, որպեսզի նշանակություն հաղորդենք այս կազմակերպությանը»,- ավելի վաղ ասել է Լուկաշենկոն:

Դեկտեմբերի 6–ին նա Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ, և տեղեկացրել էր, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

Լուկաշենկոն Զասի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։