Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես կարելի է տոնական շպար անել․ տեսանյութ

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է իրեն փորձել բյութի բլոգերի դերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես պետք է տոնական ճիշտ շպար անել։

Դիմահարդարման ընթացքը քայլ առ քայլ ներկայացնող տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Տոնական շպար անելու վարպետության իմ դասընթացը», - մեկնաբանել է տեսանյութը հեռուստաաստղը։

Մի քանի ժամվա ընթացքում տեսանյութը դիտել են մի քանի միլիոն անգամ։ Երկրպագուները Քիմին շնորհակալություն են հայտնել Ամանորի ու Սուրբ ծննդի նախաշեմին օգտակար դաս տալու համար։

Տեսանյութի սկզբում ամերիկահայ աստղը հայտնվում է առանց շպարի, ու նրա դեմքի վրա կարելի է որոշ թերություններ տեսնել։

Վերջերս Քիմը հայտնի հեռուստածրագրի ժամանակ խոստովանել էր, որ չի սիրում քնելուց առաջ լվանալ դեմը և հաճախ շպարով է պառկում քնելու։ Կոսմետոլոգներն ու դերմատոլոգները, որոնք մշտապես խորհուրդ են տալիս քնելուց առաջ մաքրել շպարը, ամոթանք էին տվել նրան։

Ավելի վաղ հեռուստաաստղն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որն ուրախացրել էր Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի երկրպագուներին։